ՏԵՍԱՆՅՈՒԹ. Հայաստանից քանի քաղաքացի է մեկնել ու չի վերադարձել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Այս տարվա առաջին կիսամյակի արդյունքներով Հայաստանից ինքնաթիռով մեկնել եւ չի վերադարձել 7543 ուղեւոր: «Ժողովուրդ»-ը ՀՀ քաղաքացիական ավիացիայի վարչությունից տեղեկացավ, որ ՚«Զվարթնոցՙ» օդանավակայանից հունվար-հունիս ամիսներին մեկնել է 532 հազար 580, իսկ ժամանել 526 հազար 254 ուղեւոր: Իսկ ահա «Շիրակ» օդանավակայանից այս տարվա վեց ամիսներին մեկնել է 18 հազար 195, վերադարձել`16 հազար 978 ուղեւոր:

Նկատենք, որ սա ՀՀ քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության պաշտոնական վիճակագրությունն է, որտեղ ներկայացված է Հայաստանի երկու օդանավակայաններից` «Զվարթնոցից» եւ «Շիրակից» ուղեւորների մեկնման եւ ժամանման տվյալները: Իսկ ինքնաթիռով մեկնած եւ չվերադարձածների թիվը չի կարելի ասել, որ ամբողջությամբ արտացոլում է արտագաղթի պատկերը: Իհարկե, չվերադարձածների մի մասը հենց արտագաղթածներն են, բայց մյուս կողմից էլ հայտնի է, որ դեպի Ռուսաստան արտագաղթողները հիմնականում նախընտրում են ցամաքային ճանապարհը, քանի որ այդպես տոմսի արժեքն էժան է:

Սյունէ Համբարձումյան




Լրահոս