Ադրբեջանի ագիտպրոպը կրկին իր տարերքի մեջ է. Սենոր Հասրաթյան

Ադրբեջանի ագիտպրոպը կրկին իր տարերքի մեջ է. Սենոր Հասրաթյան

Արցախի ՊԲ մամուլի քարտուղար Սենոր Հասրաթյանը սոցցանցի իր էջում գրել է.

«Ադրբեջանի ագիտպրոպը կրկին իր տարերքի մեջ է: Այդ ոլորտի մանրահատակային պատասխանատուները նորից անցել են իրենց քաղաքացիական բնակչության թիկունքում կրակակետեր բացազատող «ամենազոր» բանակի այսօր ունեցած երևակայական «հաջողությունները» իրականի փոխարեն մատուցելու և դրանցով սեփական հանրությանը «գոտեպնդելու» ինքնախաբեությանը: ՊԲ մամուլի ծառայությունն օրվա ընթացքում արդեն երկու անգամ անդրադարձել է շփման գծում տեղի ունեցած դեպքերի իրական զարգացումներին ու նաև հրապարակել հակառակորդի նախահարձակ գործողությունների արդյունքում վիրավորում ստացած մեր երեք զինծառայողների անունները:

Ինչ վերաբերում է ալիևյան ագիտպրոպի ապատեղեկատվական կերակրամանից սնվող անգլուխների հրապարակումներին առ այն, թե իբր «ադրբեջանական զինուժի թիրախային հարվածներից շարքից հանվել է մեծ քանակությամբ կենդանի ուժ, մի քանի միավոր ռազմական տեխնիկա և ռազմական նշանակության օբյեկտների ենթակառուցվածքներ», ապա դրանք ոչ այլ ինչ են, քան սեփական անզորությունը քողարկելու ճարահատյալ քայլ»: