29-ամյա սերբ կիսապաշտպանը տեղափոխվել է Բանանց

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երևանի «Բանանցը» պայմանագիր է ստորագրել 29-ամյա սերբ կիսապաշտպան Օգնեն Կրասիչի հետ:

Այս մասին հայտնում է ակումբի մամուլի քարտուղարությունը:

«Օգնեն Կրասիչը հարձակողական ոճի ունիվերսալ ֆուտբոլիստ է: Խաղում է թե ձախ, թե աջ եզրում, թե կենտրոնում: Փորձառու ֆուտբոլիստ է, բավական լավ հանդես է եկել Սերբիայի առաջնությունում ու ղազախական «Տոբոլում»: Նա կարող է շատ մեծ օգուտ տալ իր փորձով, և խաղային որակներով: Այժմ մնում է, որ նա հարմարվի թիմին»,- «Բանանցի» նորեկին այսպես է բնորոշել գլխավոր մարզիչ Արամ Ոսկանյանը:

Օգնեն Կրասիչի նախորդ ակումբն է եղել սերբական Սուպեր լիգայի ներկայացուցիչ «Վոժդովացը»:

Մինչ այդ նա հանդես է եկել ուզբեկական «Նասաֆում» և ղազախական «Տոբոլում»: Խաղացել է նաև սերբական «Պրոլետեր Նովի Սադում» և բոսնիական «Տուզիայում»:




Լրահոս