ՖՈՏՈ. «Նուբարաշեն» ՔԿՀ-ում զննություն է կատարվել. ինչ է հայտնաբերվել կալանավորի մոտ

ՖՈՏՈ. «Նուբարաշեն» ՔԿՀ-ում զննություն է կատարվել. ինչ է հայտնաբերվել կալանավորի մոտ

Հուլիսի 7-ին՝ ժամը 14:40-ի սահմաններում, ՀՀ ԱՆ «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի աշխատակիցները, օպերատիվ տվյալներն իրացնելով, կալանավորված անձ Գ. Մ.-ին կարճատև տեսակցության այցելած քաղաքացի Վ. Կ.-ի անձնական զննությամբ հայտնաբերել են պոլիէթիլենային տոպրակով դարչնականաչավուն բուսական զանգված` 8,4 գրամ քաշով:

Առգրավվածն ուղարկվել է դատաքիմիական փորձաքննության:
Նախապատրաստվում են նյութեր:

ՀՀ ԱՆ ՔԿՎ հանրային կապերի բաժին