Գոռ Վարդանյանը ` իր նշանակման մասին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Այսօր Երևանի քաղաքապետարանում տեղի ունեցած աշխատանքային հերթական խորհրդակցության ժամանակ քաղաքապետ Տարոն Մարգարյանն աշխատակազմին է ներկայացրել քաղաքապետի նորանշանակ խորհրդականներին և օգնականին:

Երևանի քաղաքապետի խորհրդականի պաշտոնում է նշանակվել նաև Գոռ Վարդանյանը, ով կհամակարգի աշխատակազմի սպորտի բաժնի աշխատանքները:

ArmLur.am-ի հետ զրույցում Գոռ Վարդանյանն ասաց, որ շատ շնորհակալ է և զգացված Երևանի քաղաքապետից, որ նման պատասխանատու աշխատանք է նրան առաջարկել.  «Պետք է ամեն ինչ անեմ, որ իմ աշխատանքով մոտ ապագայում ցույց տամ, որ արժանի եմ այդ աշխատանքին»:

Գոռ Վարդանյանի խոսքով`  եղել են դեպքեր, երբ  նա  խորհուրդներով հանդես  է եկել Տարոն Մարգարյանի մոտ սպորտի զարգացման ուղղությամբ, որովհետև նրանց միջոցառումներին հաճախ է ներկա գտնվել Երևանի քաղաքապետը:




Լրահոս