Ընդունելություն ՊՆ վարչական համալիրում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հուլիսի 10-ին ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանն ընդունել է ՀՀ-ում Հունաստանի դեսպանության գործերի ժամանակավոր հավատարմատար տիկին Անգելիկի Պապատասին և ռազմական կցորդ, գնդապետ Գեորգիոս Մավրոեիդիսին, ՀՀ-ում վերջինիս առաքելության ավարտի կապակցությամբ:
ՀՀ պաշտպանության նախարարը շնորհակալություն է հայտնել գնդապետ Մավրոեիդիսին Հայաստանում եռամյա գործունեության ընթացքում պաշտպանության ոլորտում հայ-հունական համագործակցության զարգացման գործում ունեցած ներդրումի համար և մաղթել հաջողություններ հետագա ծառայության ընթացքում:

Գնդապետ Մավրոեիդիսը, իր հերթին շնորհակալություն հայտնելոով հայ գործընկերներին արդյունավետ աշխատանքի համար, տեղեկացրել է, որ ձեռքբերված պայմանավորվածություններն ու ընթացքում գտնվող ծրագրերը կշարունակվեն, քանի որ պաշտպանության բնագավառում հայ-հունական համագործակցությունը կարևորվում է Հունաստանի կողմից և մշտապես ջանքեր են ներդրվելու համագործակցության զարգացման համար:
ՀՀ պաշտպանության նախարարի հրամանով գնդապետ Մավրոեիդիսը պարևատրվել է «Ռազմական համագործակցություն» մեդալով:




Լրահոս