Արմեն Ռուստամյանը հաստատում է՝ ՀՅԴ-ի կոալիցիոն գործընկեր ՀՀԿ-ն ընտրակաշառք է բաժանել. «Ժողովուրդ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» թերթը գրում է. «ԱԺ ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում ըստ էության հաստատել է, որ ընտրություններում իրենց կոալիցիոն գործընկեր ՀՀԿ-ն ընտրակաշառք է բաժանել: Սակայն մյուս կողմից փորձել է արդարացնել կատարվածը՝ ասելով, որ միայն մեկ ուժ չէ, որ այդ քայլին է գնացել: «Չէ, մենակ այդպես չէ, մեկ ուժ չէ, մի քանի ուժեր են այդ հարցի մեջ առնչված եղել: Մի ուղղությամբ պետք չէ սլաքներն ուղղել. ես երեւույթն եմ ասում: Եթե կա պահանջարկ, առաջարկող կլինի: Հարցը միայն իշխանության եւ ընդդիմության մեջ չէ: Իհարկե, ավելի մեծ հնարավորություններ այդ ռեսուրսն օգտագործելու ունեն իշխանությունները, բայց դա չի արդարացնում այն մարդկանց, ովքեր կաշառք ստանալու ակնկալիք ունեին: Քաղաքացիների մեծ մասն ընտրությունները համարում է փող աշխատելու միջոց»,- ասել է նա, թեեւ մյուս կողմից նաեւ պնդել, որ որեւէ մեկը չի կասկածում ընտրատեղամասերում ընտրությունների արդյունքներին»:

Ավելի մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:




Լրահոս