Հայկական և ադրբեջանական զինուժի կորուստները 2017-ին

Հայկական և ադրբեջանական զինուժի կորուստները 2017-ին

2017-ի հունիսի 1-ից 31-ը հայկական զինված ուժերում (ներառյալ Պաշտպանության բանակում) հայտարարվել է մահվան 6 դեպքի մասին։ Կորուստներից չորսը մարտական են: Տարբեր հանգամանքներում վիրավորվել է ևս 17 զինծառայող:

Մարտական

Հունիսի 16-ինհակառակորդը հաստոցավոր հակատանկային նռնականետներով կրակել է ՊԲ կենտրոնական ենթակայության զորամասերից մեկի պահպանության տեղամասի ուղղությամբ, ինչի հետևանքով զոհվել են ՊԲ 3 զինծառայող՝ Արայիկ Ռուդիկի Մատինյանը (ծնված 1997թ.), Վիգեն Ժիրայրի Պետրոսյանը (ծնված 1997թ.) և Վարդան Ծովակի Սարգսյանը (ծնված 1997թ.):
Հունիսի 17-ինՊԲ հյուսիսային ուղղության դիրքերից մեկում հակառակորդի հրազենի կրակոցից զոհվել է ՊԲ զինծառայող Նարեկ Տիգրանի Գասպարյանը (ծնված 1997թ.):
Ոչ մարտական

Հունիսի 1-ին ՀՀ ՊՆ զորամասերից մեկի պահեստում հայտնաբերվել է պայմանագրային զինծառայող, ենթասպա, 1981թ. ծնված Մելիք Դավիթի Խաչատրյանը՝ կախված վիճակում:
Հունիսի 14-ինՀՀ ՊՆ կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալում մահացել է ՀՀ ԶՈւ պայմանագրային զինծառայող Նարեկ Ջիվանի Մխիթարյանը (ծնված 1995 թ.):

Վիրավորներ

Հունիսի 16-ինհակառակորդի հրետանու և հրազենային կրակոցների հետևանքով վիրավորվել են ՊԲ զինծառայողներ Մյասնիկ Մարտինի Հովհաննիսյանը և Վարդան Արմենի Հարությունյանը, իսկ հունիսի 17-ին՝ Յուրի Զաքարյանը:
Հունիսի 24-ինՎարդենիս-Շորժա ճանապարհի 25-րդ կմ-ին ՀՀ ՊՆ պետհամարանիշով ավտոմեքենան դուրս է եկել ավտոճանապարհի երթևեկելի հատվածից և մոտ 6 մ սահել է մոտակա ձորակը։ Ավտովթարի հետևանքով հոսպիտալացվել է 14 պայմանագրային զինծառայող։
Ընդհանուր առմամբ՝ 2017 -ին հունվարի 1-ից հունիսի 31-ը հայտարարվել է հայկական բանակի 35 զինծառայողի մահվան մասին։

Հոդվածն ամբողջությամբ` սկզբնաղբյուր կայքում: