ՖՈՏՈ. Ոտքերի հոգնածությունն այլևս խնդիր չէ. օգտակար խորհուրդներ

Ասում են,  որ իսկական կանայք իրենց կյանքը չեն պատկերացնում առանց բարձրակրունկների,  ինչպես իսկական տղամարդիկ՝  առանց փողկապի: Սակայն ոտքերի հոգնածությունը հաճախ պատճառ է դառնում,  որ հրաժարվեք այդ շքեղությունից: Եվ որքան մեծ է հիասթափությունը, երբ այդ հոգնածությունն առկա է նաև հարմար կոշիկի դեպքում:

Ինչպես հանել հոգնածությունը

Աղ

Աղը լայն տարածում ունի ՍՊԱ կենտրոններում, քանի որ օգնում է ազատվել հոգնածությունից, ոտքերի չորությունից: Հանգստացնող լոգանքներ կազմակերպեք ոտքերի համար՝  ջրի մեջ աղ ավելացնելով:

Մեխակի յուղ

Ոտքերի մաշկն ամենօրյա խնամք է պահանջում:  Մեխակի յուղը օգտակար հատկություններ ունի, որը նվազեցնում են նաև սնկային հիվանդությունների առաջացման հավանականությունը:

Կանաչ թեյ

Որպես  ըմպելիք հիանալի օգնում է կանաչ թեյը,  որն ունակ է պայքարել ամեն ինչ դեմ:

Մերսում

Ցավի մեղման համար ամենաառաջնայինը մերսումն է: Որպեսզի կարգավորեք նյութափոխանակությունը,  ապա  մանրամասնորեն մերսեք ոտնաթաթերը: Պետք է մերսեք շրջանաձև շարժումներով:

Վարժություններ

Վերցրեք փոքր գնդակ և այն ոտքով այս ու այն կողմ տարեք:  Այս վարժությունը օգնում է կարգավորել տոնուսը:

Լոգանքներ

Հոգնածության դեպքում օգնում է տարբեր եթերային յուղերով լոգանքները: Ոտքերը 5 րոպե պահեք տաք ջրում, ապա 10 րոպե սառը ջրում: