ՖՈՏՈ. Պատմություններ, որոնք կապված են հայտնի լուսանկարների հետ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ժամանակն անցնում է, իսկ տարիներ առաջ արված լուսանկարները մնում են: Եվ այդ առումով հետաքրքիր է իմանալ, թե ինչ պատմություններ են թաքնված տարիներ առաջ արված լուսնակարների հետևում:

Ալբերտ Էյնշտեյնի լուսանկարը

Լեգենդար նկարից վայրկյաններ առաջ

Այդ օրը գոհ Էյնշտեյնն իր 72-ամյակի առթիվ կազմակերպված միջոցառումից հետո մեքենա էր նստել, իսկ լուսանկարիչ Արթուր Սասեն մոտեցավ բաց դռնին և խնդրեց նկարել: Էյնշտեյնը շրջվեց, հանեց լեզուն և լուսանկարիչը հասցրեց ֆիքսել այդ պահը:  Օրիգինալ լուսանկարն ավելի մեծ է, որտեղ նա միայնակ չէ և միայն հետո է այն փոքրանալով այդպիսի տեսք ստացել: Անձամբ Էյնշտեյնը շատ էր սիրում այս լուսանկարը և այն նույնիսկ որպես հրավիրատոմսի բացիկ էր օգտագործում:

The Beatles խումբը  «Abbey Road» ալբոմի համար

Այս լուսանկարն արվել է հենց ձայնագրման ստուդիայի կողքին: Այս լուսանկարի համար երթևեկությունը մի քանի րոպեով դադարեցվել է: Այդ ժամանակ ոչ հեռվում մի ամերիկացի տուրիստ  խոսում էր ոստկիանի հետ և զարմացած էր փողոցն այս ու այն կողմ անցնող մարդկանցից, սակայն շուտով մոռացավ նրանց մասին իսկ մեկ տարի անց իրեն ճանաչեց այդ լուսանկարում:

Ճապոնիայի դեմ հաղթանակի օրը

Լուսանկարի հերոսը Էդիտ Շեյնն է, ով պատմել է հետևյալ պատմությունը. այն ժամանակ նա բուժքույր էր և շտապել էր հրապարակ, որտեղ մարդիկ հավաքվել էին տոնելու Երկրորդ համաշխարհային պատերազմի ավարտը: Նա դուրս եկավ մետրոյից, սակայն հանկարծ նրան գրկեց մի նավաստի և սկսեց համբուրել:

Աֆղանուհին

1984 թվականին լուսանկարիչ Ստիվ Մակկարին գնացել էր Աֆղանիստան`  պատերազմի մասին տեղեկություններ հավաքելու: Ճամբարներից մեկում նրա ուշադրությունը գրավեց մի 12-ամյա աղջիկ, ում ընտանիքի անդամներից շատերը սպանվել էին: Նա մի քանի լուսանկար արեց և միայն տանը հասկացավ, թե ինչպիսի հզոր լուսանկարներ են ստացվել:

Մերիլին Մոնրոյի «թռչող» հագուստը

Այս լուսանկարի գոյության մասին գիտեն բոլորը: Մի քանի դուբլից է նկարահանվել ֆիլի հայտնի դրվագը: Նրա խանդոտ ամուսինը մեկ վայրկյան անգամ աչքը չէր թեքում և շատ բարկանում էր, որ իր կինը ցուցադրում է մարմինը:




Լրահոս