Տեսչական նոր մարմինների ղեկավարները կնշանակվեն Սերժ Սարգսյանի «դաբրոյով». «Հրապարակ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Հրապարակ» օրաթերթը գրում է. « Ինչպես տեղեկացրել էինք, Եղիշե Տերտերյանը Կարեն Կարապետյանի հրամանագրով նշանակվել է բնապահպանության նախարարության բնապահպանության եւ ընդերքի տեսչական մարմնի ղեկավար։ Նա համարվում է Սերժ Սարգսյանի մարդը, նախարարության թափոնների եւ մթնոլորտ արտանետումների կառավարման գործակալության պետն էր։

Տեսչական բարեփոխումների արդյունքում ձեւավորված նոր մարմինների նոր ղեկավարները, ըստ լուրերի, նշանակվելու են նախագահի «դաբրոյով», քանի որ դրանք մտրակ են ծառայելու տվյալ գերատեսչության համար եւ պետք է հնարավորինս բարձր հովանավորչության տակ գտնվեն։

Բնապահպանական տեսչության նախկին պետ Հակոբ Գալստյանը, ում հովանավորում էր նախկին նախարար Արամայիս Գրիգորյանը, կարող է զբաղեցնել որեւէ գերատեսչության աշխատակազմի ղեկավարի պաշտոն։ Տեսչությունները կգործեն մինչեւ օգոստոսի 20-ը, հետո կսկսվի վերակազմակերպման գործընթաց»։

Առավել մանրամասը` թերթի այսօրվա համարում




Լրահոս