Լեւոն Արոնյանն անսպասելի պարտություն կրեց

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ժնեւում ընթացող ՖԻԴԵ-ի Գրան Պրիի երրորդ փուլի վեցերորդ տուրում Լեւոն Արոնյանն անսպասելի պարտվեց Հնդկաստանի ներկայացուցիչ Պենտալա Հարիկրիշնային:

Այժմ հայաստանցի գրոսմայստերը 3 միավորով 18 մասնակիցների մեջ բաժանում է 8-13-րդ տեղերը: Մրցաշարի ավարտին մնացել է երեք տուր:

Հուլիսի 13-ին կայանալիք յոթերորդ տուրում Արոնյանը սեւերով կխաղա Անիշ Գիրիի հետ (Նիդեռլանդներ):

Աղբյուր ու լուսանկարը` մրցաշարի պաշտոնական կայքի




Լրահոս