Մեկնարկում է «Սեւանա լիճ 2017» շախմատի միջազգային մրցաշարը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հուլիսի 13-ից 22-ը Սեւան քաղաքում կանցկացվի «Սեւանա լիճ 2017» շախմատի միջազգային մրցաշարը:

16-րդ կարգի մրցաշարին կմասնակցի տասը շախմատիստ (9 տուր, շրջանաձեւ մրցակարգ): Այսօր Սեւանում կկայանա բացման արարողությունը, իսկ առաջին տուրը կխաղացվի հուլիսի 14-ին:

Մասնակիցների կազմը. Բասսեմ Ամին (Եգիպտոս), Դանիիլ Դուբով (ՌԴ), Իգոր Կովալենկո (Լատվիա), Մարտին Կրավցիվ (Ուկրաինա), Դարիուշ Շվերց (Լեհաստան), Թամիր Նաբատի (Իսրայել), Սամվել Տեր-Սահակյան, Հովհաննես Գաբուզյան, ՄանուԷլ Պետրոսյան, Հայկ Մարտիրոսյան (բոլորն էլ` Հայաստան):

Աղբյուրը` մրցաշարի պաշտոնական կայքի




Լրահոս