Երբ կանցկացվի ձմերուկի փառատոնն այս տարի

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Երևանյան ամառ 2017» ծրագրի շրջանակներում ս.թ. հուլիսի 15-ին` ժամը 19:00-ին, Կարապի լճի տարածքում կմեկնարկի ձմերուկի հինգերորդ փառատոնը: Արդեն ամենամյա դարձած այս միջոցառումը սիրված և սպասված տոն է ինչպես երևանցիների, այնպես էլ մայրաքաղաքի հյուրերի համար:

Այս անգամ ևս փառատոնի հյուրերի և մասնակիցների համար նախատեսված է հաճելի ու հետաքրքրական ժամանց. ձմերուկային երթ, մրցույթներ, ձմերուկների գեղարվեստական ձևավորում և իհարկե՝ ձմերուկի հյուրասիրություն ու համտեսում:

Մրցույթների հաղթողները կստանան մրցանակներ: Իսկ փառատոնը կեզրափակվի հայկական հանրաճանաչ երաժշտական խմբերի մասնակցությամբ համերգային ծրագրով:

Սիրով հրավիրում ենք բոլորին՝ մասնակցելու ձմերուկի ամենամյա փառատոնին:

Երևանի քաղաքապետարան




Լրահոս