Կարկուտը Վայոց Ձորում 50 հա այգի և 30 հա բոստան է վնասել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը հուլիսի 13-ին, ժամը 17:18-ին տեղեկություն է ստացել, որ ժամը 16:40-ից մինչև 17:15-ը Վայոց ձորի մարզի Զառիթափ համայնքի Գոմք բնակավայրում տեղացել է կարկուտ, որի հետևանքով վնասվել են մոտ 50 հա այգի և մոտ 30 հա բանջարաբոստանային մշակաբույսեր: Վնասի չափերը որոշելու համար համայնքապետարանում կստեղծվի հանձնաժողով:

Ստացված տեղեկատվությունը փոխանցվել է մարզպետարանի գյուղատնտեսության և բնապահպանության վարչության պետին, ոստիկանության ՄՎ ՕՀ օգնականին և ՃԿԱԿ-ում գյուղատնտեսության նախարարության ներկայացուցչին: Նշված տարածքը չի սպասարկվում ԱԻՆ «Հիդրոմետ» ծառայության կողմից:




Լրահոս