ՏԵՍԱՆՅՈՒԹ. Երիտասարդները դուրս են մնացել Կառավարության նոր ծրագրից. Սվիտալսկի

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Այսօր տեղի ունեցավ «Կառուցողական երկխոսության հանձնառություն» ծրագրի պաշտոնական բացման արարողությունը: Տեղեկացնենք, որ այս ծրագիրն իրկանացվում է «Իրավաբանների հայակական ասոցացիա» ՀԿ-ի կողմից:

Ծրագիրն ունի դրամաշնորհային բաղադրիչ, որի շրջանակներում ենթադրամաշնորհներ կտրամադրվեն ՔՀԿ-ներին եւ ՔՀԿ-ների կոալիցիաներին: Ծրագրի թիրախային ոլորտները 9-ն են, այդ թվում`արդարադատությունը, կրթությունը, բիզնեսը:

Պաշտոնական բացման արարողությանը ողջույնի խոսքով հանդես եկավ Հայաստանում Եվրոպական միության պատվիրակության ղեկավար դեսպան Պյոտր Սվիտալսկին:

«Քաղհասարակությունը դժվար բան է, ինքնին դժվար երեւույթ է: Քաղհասարկության հետ գործ ունենալը դժվար է, բայց հենց քաղհասարակությունն է, որ ինչ-որ բան է փոխում հասարկության մեջ: Հույս ունենք, որ այս ծրագրի ներքո կկայանան դաշինքներ, մեզ կհաջողվի կամուրջ կառուցել քաղհասարակության կազմակերպությունների միջեւ: Եվրամիությունը հանձնառու է աջակցություն ցուցաբերել քաղհասարկության կազմակերպություններին:

Կլինեն նոր հատկացումներ: Ինչպես տեղյակ եք այս պահին մեզանում առկա են մի շարք առաջնահերթություններ, որ կուզենայինք այս ծրագրերը դրանց անդրադառնան: Առաջինը` փոքր հասարակական կազմակերպություններն են, իրենց համապատասխան փիլիսոփայությամբ երկրորդը մարզերն են, մենք` որպես Եվրամիություն, ցանկանում ենք, մասնավորապես, օգնել քաղաքացիական ակտիվիզմի կայացմանը մարզերում: Երրորդ գաղափարը, որն ընկած է մեր գործունեության հիմքում սոցիալական ձեռնարկատիրությունն է:

Մենք, իհարկե, շատ ուրախ ենք, որ բազում են հզոր կայացած կազմակերպությունները, որ աշխատում են մարդու իրավունքների, քաղացիական եւ այլ ոլորտներում: Հասարակական կազմակերպությունները, այսինքն` նրանք, որոնք սոցիալական առաքելություն են կատարում եւ ունեն մի գաղափար, սկզբունք, որում շեշտադրվում են երիտասարդները, կանայք, փոքրամասնությունները:

Սա մեզ համար շատ կարեւոր բան է: Բարձրաստիճան պատվիրակության այցելության ժամանակ, երբ կառավարության հետ քննարկվում էր հաջորդ միասնական աջակցության քննարկման շրջանակը, հանդիպում տեղի ունեցավ երիտասարդական կազմակերպությունների հետ: Իհարկե, նրանք դժգոհեցին, որ ծրագրից որոշակիորեն դուրս են, եւ կառավարության նոր ծրագրում երիտասարդության գաղափարը ընդամենը մեկ անգամ է հիշատակվում:

Սա, հավանաբար, պատահականություն է: Բայց Հայաստանը իր հզոր ներուժով շատ բան կշահի, եթե ավելի շատ ներդրումներ կատարվեն երիտասարդների մեջ: Շատ թափանցիկ ձեւով կարելի է ասել, որ այս իմաստով երիտասարդները դեռ լիարժեքորեն չօգտագործված ներուժներից մեկն են:

Առավել մանրամասն` տեսանյութում:




Լրահոս