Ով է գնել Թրամփին պատկանող գոլֆ խաղի համար մականների հավաքանը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԱՄՆ-ի ներկայիս նախագահ Դոնալդ Թրամփին պատկանող՝ գոլֆ խաղի համար մականների հավաքանին ԱՄՆ-ում 29,7 հազար դոլարով վաճառվել է աճուրդում: Այս մասին հաղորդել են Բոստոնում (Մասաչուսեթսի նահանգ) գտնվող RR Auction աճուրդային տան ներկայացուցիչները, որոնք կազմակերպել Էին աճուրդը:

Մականների նոր տերը ցանկացել է անհայտ մնալ: RR Auction-ում ընդգծել են, որ գոհ են ստացված գումարից, սակայն տեղական զանգվածային լրատվամիջոցները նշում են, որ վերջնական արդյունքը հազիվ թե կարելի է տպավորիչ համարել: Վաճառված մարզագույքի նվազագույն գնահատման արժեքը կազմել էր 30 հազար դոլար…

Խոսքը վերաբերում է TaylorMade ընկերության արտադրության ավելի քան 10 անվանական մականներին: Թրամփը դրանք ունեցել է ավելի քան 10 տարի առաջ: Գործարարը դրանք օգտագործել է Բեդմինսթերում (Նյու Ջերսիի նահանգ) իրեն պատկանող գոլֆ-ակումբում խաղալիս:

TaylorMade-ը մականները հատուկ պատրաստել Է Թրամփի համար, դրանցից յուրաքանչյուրի վրա փորագրված է նրա անունը: Հետագայում միլիարդատերը լրակազմը նվիրել է Էնդրյու Լոմբարդոյին, որը 2004-ից մինչեւ 2008 թվականները Թրամփի մոտ աշխատել է որպես քեդի (այսպես են կոչվում գոլֆ խաղացողի օգնականները, որոնց պարտականությունների մեջ է մտնում մարզական գույքի տեղափոխումը), հաղորդել է ՏԱՍՍ-ը:




Լրահոս