ՖՈՏՈ. Դալիթան հաղթել է Pierre Cardin-ի «Միսս Աշխարհ» գեղեցկության եւ նորաձեւության հեղինակավոր մրցույթում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Fransia/ Lacoste»-ում հուլիսի 7-ից 11-ն ընկած ժամանակահատվածում կայացավ աշխարահռչակ «Pierre Cardin» բրենդի գեղեցկութան, նորաձևության փառատոնը, որտեղ երգչուհի Դալիթան իր տարիքային խմբում հաղթել է «Գրանպրի Պատանի Միսս Տիեզերք 2017/Grand-Prix Young Miss Universe 2017»” տիտղոսն ու թագը: Այս մասին ArmLur.am-ի հետ զրույցում պատմել է Դալիթայի մայրը` Իզաբելան:

«Մրցույթում կային 15 մասնակիցներ Ռուսաստանի Դաշնության տարբեր քաղաքներից (Moskva, Novosibirsk, Nizhny Novgorod, Saint Petersburg), ինչպես նաեւ Հնդկաստանից, Ղազախստանից, Իսրայելից, Թաթարստանից եւ Ադրբեջանից»,-ասաց նա:

Դալիթայի մայրը մեզ հետ զրույցում նշեց, որ նրա հագուստները տրամադրել է Ֆաինա նորաձեւության խանութ-սրահը. « Pierre Cardin-ի կողմից Ֆաինան նույնպես արժանացել է շնորհակալագիր -դիպլոմի»>:

Նշենք, որ Դալիթան առաջիկայում Հայաստանը կներկայացնի «Star Voices» մրցույթում:




Լրահոս