ՏԵՍԱՆՅՈՒԹ. Անապայում հայ տղամարդը սրտի կաթվածից մահացել է խեղդվող դստերը փրկելու ժամանակ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Bloknot-krasnodar.ru-ի փոխանցմամբ` հայ տղամարդն Անապայում մահացել է սրտի կաթվածից` փորձելով փրկել խեղդվող 5-ամյա դստերը:

Վիտյազևո բնակավայրի շրջանում փրկարարները ջրից դուրս են բերել տղամարդու ու նրա դստեր դիերը։ Դեպքը տեղի է ունեցել հուլիսի 8-ին։

Նշվում է, որ հայրը որդու՝ Դավիթի, ու դստեր՝ Դիանայի հետ զբոսնում էր կատամարանով։ Կատամարանը բլրակ ուներ: Դավիթը դրա վրայով սահում էր ջրի մեջ, որտեղ որդուն բռնում էր հայրը: Զվարճանալու պահին կատամարանի մյուս կողմից ծովն է նետվել նաև Դիանան:

«Գարիկը ջրից հանել է որդուն, լողալով հասել դստերը, սակայն նա արդեն չկար: Նա մի քանի անգամ սուզվել է ջրի մեջ, սակայն նրան չի գտել: Նա օգնություն է կանչել: Նա մահացել է սարսափից և խուճապից: Նրա սիրտը պայթել է այն պատճառով, որ չի կարողացել աղջկան գտնել»,-պատմել են հարազատները։




Լրահոս