ՏԵՍԱՆՅՈՒԹ. Սահմանին տուգանում են ապօրինի ուղևորափոխադրում իրականացնողներին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ տրանսպորտի «կապի եւ տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը երեք շաբաթ հերթապահություն է իրականացրել Բագրատաշենի մաքսակետում` ապօրինի ուղեւորափոխադրում իրականացնողներին գտնելու նպատակով: Այս մասին ArmLur.am-ին տեղեկացրեց նախարար Վահան Մարտիրոսյանը: Նա հավաստիացրեց, որ իրենց հնարավորության սահմաններում փորձում են գտնել ոչ կանոնավոր ուղեւորափոխադրում իրականացնողներին: Առաջին հերթին իրենց տույժ-տուգանք են ներկայացնում: Ի դեպ, նախարարը հայտնեց նաեւ, որ երեք շաբաթով սահմանի վրա` անցակետում հերթապահություն կատարելու ընթացքում շատ մեքենաներ կանգնեցվել եւ տուգանվել են:

ArmLur.am-ին հայտնի դարձավ, որ նախարարության աշխատակիցները սահմանին երեք շաբաթյա հսկողություն իրականացրել են հաշվի առնելով Ռուսաստանի Դաշնության Տուլայի շրջանում եւ Վրաստանում տեղի ունեցած վթարները: Քանի որ ըստ նախարարության`այդ վթարների մասնակից ընկերությունները ոչ կանոնավոր ուղեւորափոխադրումներ են իրականացրել:

Մանրամասները` ArmLur.am-ի տեսանյութում:

Սյունէ Հմաբարձումյան, Հովսեփ Հովսեփյան




Լրահոս