ՖՈՏՈ. Վանաձորցի երիտասարդը որոշել է «փայ մտնել» արագաչափերի բիզնեսի մեջ. արագաչափեր է ուզում վարձակալել ու տեղադրել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Վանաձորցի 24-ամյա Սևակ Գրիգորյանը որոշել է արագաչափ տեսախցիկներ ձեռք բերել ու այն տեղադրել Վանաձոր քաղաքում: Այս մասին հայտարարել է Սևակ Գրիգորյանը սոցիալական ցանցի իր էջում` ընկերներին խնդրելով տալ կոնտակտներ այն մարդկանցից, որոնցից կարող է տեսախցիկներ վարձակալել:

ArmLur.am-ի հետ զրույցում Սևակ Գրիգորյանը հաստատեց այս տեղեկությունը, նշելով, որ իսկապես ցանկանում է տեսախցիկներ վարձակալել ու այն տեղադրել քաղաքում. «Այո, ուզում եմ 3-4 հատ վարձակալել, քաղաքի կենտրոնում տեղադրել: Եթե ինձ չթույլատրեն, թող գոնե թույլատրվողներին թույլատրեն»,-ասաց նա, նշելով, որ առաջիկայում կայցելի Երևան ու քննարկումներ կիրականացնի համապատասխան մարդկանց հետ:

Հատկանշական է, որ Վանաձորում արդեն իսկ տեղադրված է երեք արագաչափ տեսախցիկ այն փողոցներում, որոնք քիչ թե շատ երթևեկելի են, իսկ մինչ տեսախցիկների քանակն ավելացնելու մասին մտածելը, արժեր նաև Երևանի համապատասխան մարմիններին տեղեկացնել Վանաձորում կրիայի քայլերով առաջ շարժվող փոսալցումների, բացակայող գծանշումների ու ճանապարհային նշանների մասին:

Էդվարդ Արզումանյան
Լոռի




Լրահոս