ՏԵՍԱՆՅՈՒԹ. Հանրահայտ մարդկանցից ովքեր են Նուռից զարդեր գնում

ՏԵՍԱՆՅՈՒԹ. Հանրահայտ մարդկանցից ովքեր են Նուռից զարդեր գնում

Հայ ոսկերիչ, դիզայներ, քանդակագործ Նուռի (Արման Դավթյան) ստեղծագործությունները հպարտությամբ են կրում այնպիսի հանրահայտ մարդիկ, ինչպիսիք են՝ ԱՄՆ նախկին պետքարտուղար Մադլեն Օլբրայթը, մեծ բալերինա Մայա Պլիսեցկայան, ջազ-ռոքի արքա Էլ Ջեռռոն, երգիչ եւ դերասան Շերը, հայտնի թենիսիստ Անդրե Աղասսին եւ այլք: Նա նաեւ «Միսս Հայաստան» եւ «Միսս Անդրկովկաս» թագերի հեղինակն է, իսկ Մադլեն Օլբրայթը նրա էսքիզներով պատվիրել է 20 ոսկյա ճարմանդ՝ ձեւավորված ադամանդներով, զմրուխտներով, մարգարիտներով եւ սապֆիրներով: Ինչեւէ. Նուռը ArmLur.am-ի հետ զրույցում խոսել է հանրահայտ «Սաթենիկ» զարդերի հավաքածուի ստեղծման  եւ  դրանց խորհուրդի մասին:

Հայտնի դիզայների խոսքով՝ նրա զարդերը գնում են այն մարդիկ, ովքեր  գնահատում են արվեստը, յուրահատուկը, միակը: Ըստ նրա՝ զարդն անձնական  հասկացողություն է, որը պետք է մարդուն տեսակավորի:

Մանրամասները` ArmLur.am-ի տեսանյութում:

Լիդա Եղիազարյան, Հովսեփ Հովսեփյան, Հովսեփ Ենոքյան