Այսօր Վահան Շիրխանյանը դարձավ 70 տարեկան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Այսօր  հայ քաղաքական, ռազմական և պետական գործիչ Վահան Գրիգորի Շիրխանյանի ծննդյան օրն է: Նա դարձավ 70 տարեկան:

Վահան Շիրխանյանը ավարտել է Թուրքմենստանի պետական համալսարանը և ստացել է աշխարհագրագետ-տնտեսագետի որակավորում։ Հետագայում աշխատել է Բյուրականի աստղադիտարանի հատուկ կոնստրուկտորական տեխնոլոգիայի բյուրոյի փոխտնօրեն: Շիրխանյանը եղել է ՀՀ Գերագույն խորհրդի պատգամավոր («Հայոց Համազգային Շարժում» խմբակցության կազմում), հետագայում նշանակվել է պաշտպանության փոխնախարար։ 1999 – 2000 թվականներին եղել է ՀՀ Արտադրական ենթակառուցվածքները համակարգող նախարար։ 2008 թվականի մարտի 21-ին անդամակցել է Սոցիալ-դեմոկրատ հնչակյան կուսակցությանը (ԽՍՀՄ տարիներին եղել է կոմունիստ)[3]: Սակայն 2015 թվականին հայտարարել է, որ դուրս է եկել ՍԴՀԿ կազմից[4]:

2015 թվականի դեկտեմբերի 19-ին ձերբակալվել է, իսկ դեկտեմբերի 21-ին կալանավորվել է։ Վահան Շիրխանյանի ձերբակալությունը կատարվել է ՀՀ Ազգային անվտանգության ծառայության կողմից Արթուր Վարդանյանի գլխավորած «զինված հանցախմբի» վնասազերծման գործի շրջանակում։ 2016 թվականի փետրվարի 15-ին Շիրխանյանի կինը՝ Բուրաստան Շիրխանյանը, վրաերթի է ենթարկվում և ծանր վիճակում տեղափոխվում է բուժհիմնարկ: 2016 թվականի հուլիսի 14-ին հանկարծամահ է լինում Շիրխանյանի փաստաբան Տիգրան Տեր-Եսայանը։ Շիրխանյանի փաստաբան Հայկ Ալումյանը Շիրխանյանի հանդեպ անօրինական գործողությունների դեմ գանգատ բողոք է ներկայացրել ՄԻԵԴ: Այժմ դեռ ընթանում Վահան Շիրխանյանի գործով դատական նիստերը:




Լրահոս