Տեղի է ունեցել «Մեր Երևան» գրքի շնորհանդեսը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Մայրաքաղաքի «Միրզոյան գրադարան»-ում կայացել է մոսկվաբնակ հեղինակ Աշոտ Ավետիսյանի «Մեր Երևան» գրքի շնորհանդեսը: Միջոցառմանը ներկա են եղել Երևանի քաղաքապետի խորհրդական Վահագն Վերմիշյանը, Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի մշակույթի վարչության պետ Ռուբեն Հովհաննիսյանն ու աշխատակազմի արտաքին ձևավորման և գովազդի վարչության պետ Արազ Բաղդասարյանը:

Հեղինակ Աշոտ Ավետիսյանը նշել է, որ այս գրքում, ըստ էության, գրի են առնված իր մանկության ու երիտասարդության տարիների Երևանից մնացած վառ հուշերը, որոնք հանձնվում են ընթերցողի դատին: Գրքում ներկայացված են ԽՍՀՄ տարիների Երևանի ավանդույթներն ու մարդկային հարաբերությունները և շատ այլ տեղեկություններ, որոնք ավագ սերնդին հնարավորություն կտան վերհիշելու, իսկ նոր սերնդին էլ՝ տեղեկանալու այդ տարիների Երևանի կենցաղվարության մասին:

Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության
և հասարակայնության հետ կապերի վարչություն




Լրահոս