Ինչպես է պատրաստվում նշել երգչուհի Սոնան ծննդյան տարեդարձը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Այսօր Սոնա Սարկիսյանի կամ պարզապես Սոնայի, հայ փոփ երգիչուհու, հեռուստադերասանուհու ծննդյան տարեդարձն է։

ArmLur.am-ի հետ զրույցում երգչուհու մենեջերը՝ Լիաննան հայտնեց, որ Սոնան այս տարի իր տարեդարձը կնշի ընտանեկան միջավայրում:

Հավելենք, որ երգչուին Հայաստանի ձայնը նախագծի առաջին և երրրորդ եթերաշրջանների ժուրիի անդամ էր, որի շրջանակներում հաղթեց նրա թիմի անդամ Մաշա Մնջոյանը:

Սոնան Օվակիա մրցանակաբաշխության ընթացքում նոմինացվել է,  որպես ամենալավ ռոք երգչուհի։

1991 թ. մասնակցել է Մոսկվայի «Առավոտյան աստղ» մրցույթին և դուրս եկել եզրափակիչ: 2013 թվականին Գյումրիի Վարդան Աճեմյանի անվան դրամատիկական թատրոնի դահլիճում հանդես է եկել մենահամերգով: Նկարահանվել է Մեր Բակը 1 և Մեր բակը 2 ֆիլմերում:




Լրահոս