ՖՈՏՈ. Ինչպես են Կարապի լճում պատրաստվում Ձմերուկի ամենամյա փառատոնին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Կարապի լճում շոտով  կմեկնարկի  «Ձմերուկի» ամենամյա դարձած արդեն 5-րդ փառատոնը:

Արդեն ամենամյա դարձած այս միջոցառումը սիրված և սպասված տոն է ինչպես երևանցիների, այնպես էլ մայրաքաղաքի հյուրերի համար: Այս անգամ ևս փառատոնի հյուրերի և մասնակիցների համար նախատեսված է հաճելի ու հետաքրքրական ժամանց. ձմերուկային երթ, մրցույթներ, ձմերուկների գեղարվեստական ձևավորում և իհարկե՝ ձմերուկի հյուրասիրություն ու համտեսում:

Մրցույթների հաղթողները կստանան մրցանակներ, իսկ փառատոնը կեզրափակվի հայկական հանրաճանաչ երաժշտական խմբերի մասնակցությամբ համերգային ծրագրով:




Լրահոս