ԶԼՄ-ներին հայտնի է դարձել զբոսաշրջիկների վրա հարձակվողի ինքնությունը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Եգիպտոսի Հուրգադա քաղաքի հանգստավայրերից մեկում զինված հարձակում իրականացնողը Աբդուլ Ռահման Շամս Շաաբանն է, հայտնում է Lenta.ru-ն` հղում անելով եգիպտական աղբյուրներին:

«Ալ Արաբիա» հեռուստաալիքի տվյալներով` նա Կաֆր ալ-Շեյխ նահանգի 28-ամյա բնակիչ է: Ուսանողական տարիներին տարբեր աշխատանքներ է կատարել Հուրգադայում, իսկ ավարտելուց հետո մեկ տարի աշխատել է որպես հաշվապահ Սաուդյան Արաբիայում:

Հիշեցնենք, որ Sunny Days El Palacio Resort հյուրանոցում հուլիսի 14-ին իրականացված հարձակման հետևանքով 2 գերմանացի զբոսաշրջիկ է զոհվել, 4 հոգի վիրավորվել է, որոնց թվում` 2 ՀՀ քաղաքացի:




Լրահոս