ՖՈՏՈ. Կոտայքի մարզում Range Rover-ը մխրճվել է ծառերի մեջ. վարորդի ընկերը փորձում էր տանել համարանիշները

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հուլիսի 16-ին, ժամը 18:24-ին ՀՀ ԱԻՆ ահազանգ է ստացվել, որ Երևան-Սևան ավտոճանապարհին՝ «Հրազդան» ցուցանակի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Մ-4 ավտոճանապարհի Երևան-Սևան հատվածի 48-րդ կմ-ում «Range Rover Sport» մակնիշի 10 MN 045 պետհամարանիշի ավտոմեքենան (վարորդ՝ Գ. Ե.) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից, հարվածել ծառին և կողաշրջվել:

Մինչ փրկարարների՝ կանչի վայր հասնելը տուժած՝ 1984 թ. ծնված Գ. Ե.-ը շտապօգնության ավտոմեքենայով հոսպիտալացվել է Հրազդանի ԲԿ, այնուհետև՝ «Աստղիկ» ԲԿ: Բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են միջին ծանրության:

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան, դուրս բերել երթևեկելի գոտի և տեղափոխել քարշակի վրա:

Shamshyan.com-ը հայտնում է, որվթարի վայր ժամանած մի երիտասարդ գաղտագողի փորձում էր ավտոմեքենայի համարանիշները թռցնել: Սակայն ՃՈ աշխատակիցները կարողացան կամակոր երիտասարդին ստիպել համարանիշները նորից տեղադրել ավտոմեքենայի վրա: Ըստ նախնական տեղեկությունների վթարի պատճառը եղել է առջևի աջ անվահեծանի կոտրվելը:

Լուսանկարը`  shamshyan.com




Լրահոս