Beeline-ի աջակցությամբ կայացավ «Հուսո առագաստ-2017» հեղինակային երգի միջազգային փառատոնը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Beeline-ի աջակցությամբ հուլիսի 14-16-ը Գեղարքունիքի մարզի Շորժա համայնքի մոտ գտնվող «Վիշապ» լողափում «Սիվիլ Արտ» մշակութային հասարակական կազմակերպությունն անցկացրեց «Հուսո առագաստ-2017» հեղինակային երգի միջազգային փառատոնը։

Ավանդաբար տեղի ունեցան «Արվեստանոցային հանդիպումներ» երիտասարդ և փորձառու կատարողների շրջանակում, համերգային ծրագրեր՝ սիրված երգահանների մասնակցությամբ, և մշակութային հանդիպումներ:

Այս տարի հայ կատարողներից բացի հանդես եկան նաև այլազգի անվանի հեղինակ-կատարողներ Ռուսաստանից, Վրաստանից և Ուկրաինայից։

Փառատոնի ընթացքում շնորհակալագիր հանձնվեց Հայաստանում Beeline-ի Գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինին՝ «Հուսո առագաստ-2017» հեղինակային երգի միջազգային փառատոնին աջակցելու համար։
«Երիտասարդները մեր ապագան են, և շատ կարևոր է օգնել տաղանդավոր երիտասարդներին՝ կատարել իրենց առաջին քայլերն արվեստի աշխարհում։ Beeline-ը հպարտ է կատարել այդ կարևոր առաքելությունը։ Միևնույն ժամանակ մենք գիտակցում ենք, որ ոչ միայն նորագույն տեխնոլոգիաներն, այլև արվեստը կարող են մարդկանց կյանքը դարձնել ավելի լավը, և մեր ջանքերն ենք գործադրում արվեստը տարածելու համար։ Ուրախ ենք, որ այս փառատոնը ոչ միայն դարձել է բարի ավանդույթ և սպասված իրադարձություն, այլև սկսել է ընդլայնել սահմանները, և այսօր բացի հայտնի ու սկսնակ հայ կատարողներից մեզ միացել են արտասահմանցի բարդեր», – նշեց Հայաստանում Beeline-ի Գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինը:
«Այս տարի ոչ միայն փառատոնի աշխարհագրական շրջանակն էր ընդգրկուն, այլև մասնակցել ցանկացողների։ Հայտատուներ ունեինք Արարատի, Սյունիքի, Լոռու, Կոտայքի, Գեղարքունիքի, Արմավիրի, Վայոց Ձորի մարզերից և Երևանից, իսկ հեղինակային երգի սիրահարների պակաս բնավ չզգացվեց նաև այս տարի։ Այնպես որ փառատոնը լիովին հաջողված է 2017 թվականին ևս։ Ուրախալի է այն հանգամանքը, որ տարեցտարի մեծանում է շնորհաշատ երիտասարդների հետաքրքրությունը բարդ ժանրի և առհասարակ մշակութային իրողությունների նկատմամբ, ինչ էլ առիթ է հանդիսանում նոր գաղափարներով և նախագծերով հանդես գալու։ Շնորհակալ եմ բոլոր աջակիցներին, գործընկերներին, առանձնապես գլխավոր հովանավոր Հայաստանում Beeline-ին մեզ մշտապես սատարելու և մեր կողքին լինելու համար», – նշեց «Հուսո առագաստ-2017» հեղինակային երգի միջազգային փառատոնի ժյուրիի նախագահ Էդուարդ Զորիկյանը։

Նշենք, որ ամենամյա փառատոնի նպատակն է բացահայտել հեղինակային երգի նորանուն կատարողների, բեմ տրամադրել և նպաստել նրանց ստեղծագործական առաջընթացին։

Փառատոնի գլխավոր հովանավորն է Beeline-ը։




Լրահոս