Որքան է Ֆուտբոլի աշխարհի-2018-ի առաջնության տոմսի նվազագույն արժեքը

Որքան է Ֆուտբոլի աշխարհի-2018-ի առաջնության տոմսի նվազագույն արժեքը

Ֆուտբոլի աշխարհի 2018 թվականի առաջնությանը ներկա գտնվելու համար տոմսի նվազագույն արժեքը կազմում է մոտ 9240 դրամ (1280 ռուսական ռուբլի): Այս մասին հայտնել է առաջնության կազմակերպչական կոմիտեի ղեկավար Ալեքսեյ Սորոկինը:

Ինչպես հայտնումէ  «Իզվեստիան», սրանք ամենաէժան տոմսերն են, և այս որոշումը վաղուց համաձայնեցվել է Ֆուտբոլի միջազգային ֆեդերացիայի հետ (FIFA):

Սորոկինն ասել է, որ իրենք փորձում են բանակցել գինն ավելի իջեցնելու ուղղությամբ:

Աշխարհի առաջնությունն անց է կացվելու 2018 թվականի հունիսի 14-ից հուլիսի 15-ը: Ռուսաստանն առաջին անգամ է լինելու տանտիրոջ կարգավիճակում: