Ձյուդոիստները երկու բրոնզե մեդալ են նվաճել Եվրոպայի գավաթի խաղարկությունում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հունգարիայի Պակս քաղաքում կայացել է ձյուդոյի Եվրոպայի գավաթի խաղարկությունը: Հայաստանի երիտասարդական հավաքականը երկու բրոնզե մեդալ է նվաճել մրցաշարում:

Երրորդ մրցանակակիր են դարձել Գասպար Հայրապետյանը (55 կգ քաշային կարգ) եւ Գրիգոր Սահակյանը (90 կգ): Էրիկ Հարությունյանը (55 կգ) բավարարվել է 5-րդ տեղով:

Մրցաշարին մասնակցում էին 33 երկրների 388 ձյուդոիստներ:




Լրահոս