ԱԺ ընտրություններից հերթական «շահողը». խորհրդարան չմտավ, բայց պաշտոն ստացավ. «Հրապարակ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Հրապարակ» օրաթերթը գրում է. «ԱԺ ընտրություններից հերթական «շահողը» Ռոլանդ Հայրապետյանն է։ Պատգամավորության թեկնածուն ռեյտինգային ընտրակարգով առաջադրվել էր Արագածոտնի մարզում, սակայն երկրորդ տեղը գրավեց Նաիրի Սահակյանից հետո։

Հայրապետյանը ՊԵԿ-ում բարձր պաշտոնի է նշանակվել՝ սնանկության գործերի բաժնի պետ, ու չնայած արդեն մեկ շաբաթ է՝ աշխատանքի է գնում, սակայն ՊԵԿ-ի պաշտոնական կայքում նշանակման մասին գրեցին միայն երեկ։ Հայրապետյանը համարվում է վարչապետ Կարեն Կարապետյանի թիմի անդամ, նրա հայրը՝ Ռուբեն Հայրապետյանը (Գազի Ռուբոն), Արագածոտնի գազի վարչության պետն է։

Ռոլանդը 2015թ. մարտին Երեւանի Կենտրոն եւ Նորք-Մարաշ շրջանների դատախազի տեղակալ է նշանակվել, իսկ 2015թ. հուլիսին՝ Ավան եւ Նոր Նորք շրջանների դատախազի պաշտոնակատար: 2016-ից աշխատել է «Վահե-Մանե» ՍՊԸ-ում՝ որպես իրավաբան»։

Առավել մանրամասը՝  թերթի այսօրվա համարում




Լրահոս