ԱԺ պատգամավոր Նահապետ Գևորգյանի՝ Նովոյի կնոջ ազգականին կկալանավորեն. դատախազը պահանջում է պատժել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Այս տարվա ապրիլի 2-ին կայացած խորհրդարանական ընտրություններում արձանագրված խախտումների գործով հերթական վճիռը հրապարակվեց: Ինչպես հայտնի է՝ ապրիլի 2-ին Արմավիրի մարզի բնակիչ Աշոտ Կաղզվանցյանը 16/3 ընտրատեղամասում կրկնակի քվեարկության էր դիմել եւ բացահայտվելուց հետո կալանավորվեց: Ավելի ուշ նրան գրավի դիմաց ազատ արձակեցին: Սակայն այդ ազատումը պատահական չէր, քանի որ Արմավիրում տարածված լուրերի համաձայն՝ Կազվանցյանը Հանրապետական կուսակցության անդամ է, ԱԺ պատգամավոր Նահապետ Գեւորգյանի՝ Նովոյի կնոջ ազգականը: Հիշեցնենք, որ նրա մասով հարուցված քրեական գործը ուղարկվել էր Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության դատարան, եւ երկու ամիս տեւած դատաքննությունից հետո՝ հունիսի 28-ին, հրապարակված վճռով նա պայմանական ազատազրկման դատապարտվեց մեկ տարի ժամկետով:

Ինչեւէ ինչպես ցույց է տալիս իրավիճակը պատգամավորի մտերիմի վիճակը այդքան էլ լավ չի: Բանն այն է, որ հուլիսի 10-ին մեղադրող դատախազ Արամ Դոլինյանը բողոք է ներկայացրել ՀՀ վերաքննիչ դատարան պահանջելով . «Բեկանել Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության դատարանի`ամբաստանյալ Աշոտ Կաղզվանցյանի /ՀՀ քր. օր-ի 34-153 հոդվածով – ազատազրկում 2 տարի ժամկետով` պետական կամ տեղական ինքնակառավարման մարմիններում որևէ պաշտոն զբաղեցնելու, ինչպես նաև ընտրական հանձնաժողովի անդամ, վստահված անձ կամ դիտորդ լինելու իրավունքից զրկելով 2 տարի ժամկետով , ՀՀ քր.օր. 70 հոդ.` 1 տարի փորձաշրջան / վերաբերյալ 28.06.2017թ. դատավճիռը , վերացնել ՀՀ քր.օր. 70 հոդվածի կիրառումը և Աշոտ Կաղզվանցյանին թողնել կրելու դատավճռով նշանակված պատիժը` ազատազրկում 2 տարի ժամկետով»:
Ասել է, թե մեղադրող դատախազը պահանջում Է, որ ԱԺ պատգամավորի մտերիմի պատիժը խստացնեն եւ նա կատարած արարքի համար 2 տարի ազատազրկման մեջ գտնվի:




Լրահոս