Դանակահարել են «ԱՅԳ» հոգեբանական ծառայությունների կենտրոնի ղեկավարին. ինչ վիճակում է նա

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ArmLur.am-ին հայտնի դարձավ, որ «ԱՅԳ» հոգեբանական ծառայությունների կենտրոնի ղեկավար, հոգեբան Ռուբեն Պողոսյանը հուլիսի 17-ին դանակահարվել է: Բժշկի վրա հարձակվողը, մեր տեղեկություններով, նրա հիվանդն է եղել:

Նույն օրը հոգեբանին տեղափոխել են թիվ 1 համալսարանական հիվանդանոց: ArmLur.am-ը կապ հաստատեց հիվանդանոց` հասկանալու համար, թե ինչ վիճակում է գտնվում հիվանդը: Այտեղից մեզ պաշտոնապես պատասխանեցին.

«Նույն օրը նշված անձը շտապ օգնության մեքենայով ծայրահեղ ծանր վիճակով տեղափոխվել է թիվ 1 համալսարանական հիվանդանոց: Հիվանդանոց է տեղափոխվել դանակահարության հետևանքով ստացած գլխի և վերին վերջույթների բազմաթիվ վերքերով, առատ արյունահոսությամբ, ծանր աստիճանի հեմորագիկ շոկով: Անիմջապես տեղափոխվել է վիրահատարան, որտեղ դիմածնոտային, նյարդային և այլ մասնագետները ցուցաբերել են համապատասխան բուժօգնություն: Վիճակը ծանրացել է մեծ արյան կորստի պատճառով, ինչ հանգեցրել է նաև կրկնակի ծանր ինֆարկտի զարգացմանը: Ներկա պահին վիճակը գնահատվում է կրիտիկական ծանր»:




Լրահոս