ՖՈՏՈ. Բակո Սահակյանն ընտրվեց Արցախի նախագահ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Այսօր՝ հուլիսի 19-ին, Արցախի Ազգային ժողովը հատուկ նիստում 28 կողմ ձայնով Բակո Սահակյանին ընտրել է հանրապետության նախագահի պաշտոնում:

«Արցախպրես»-ի թղթակցի հաղորդմամբ՝ քիչ առաջ տեղի ունեցած փակ գաղտնի քվեարկության արդյունքները ամփոփելուց հետո հայտարարել է հաշվիչ հանձնաժողովի նախագահ Ռոմելա Դադայանը:

Էդուարդ Աղաբեկյանը ստացել է 4 ձայն:

Նշենք որ նիստին 33 պատգամավորներից ներկա էին 32-ը:

«Ժողովրդավարություն» խմբակցությունից հարգելի պատճառով բացակայում էր Արմո Ծատուրյանը:

Հավելենք, որ ԼՂՀ ԱԺ երեք՝ «Հայրենիք», «Ժողովրդավարություն» և «Դաշնակցություն» խմբակցությունները առաջադրել էին գործող նախագահ Բակո Սահակյանի թեկնածությունը: Գործող նախագահին իր աջակցությունն էր հայտնել նաև Խորհրդարանի միակ անկախ պատգամավոր Արսեն Առստամյանը: Անցումային նախագահի պաշտոնում ընտրվելու համար բավարար էր 21 ձայնը։

Նշենք, որ Արցախի Սահմանադրության 168-րդ հոդվածի համաձայն, Խորհրդարանի ընտրած Հանրապետության նախագահը պաշտոնավարելու է մինչև գործող ԱԺ-ի լիազորությունների ավարտը՝ 2020 թվականը, որից հետո արդեն տեղի կունենան Արցախի նախագահի համապետական ընտրություններ:




Լրահոս