ՖՈՏՈ. Վթար Ստեփանավան-Վանաձոր ավտոճանապարհին. մահացածի մարմինը դուրս են բերել մեքենան մասնատելով

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Այսօր ավտովթար է տեղի ունեցել Լոռու մարզում: Ստեփանավան-Վանաձոր ավտոճանապարհի Վանաձորի հատվածի թունելի սկզբնամասում Mercedes մակնիշի  ավտեմեքենայի վարորդը դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և բախվել բետոնե պատնեշին:

ArmLur.am-ի թղթակիցը հայտնում է, որ վթարի հետևանքով 1 հոգի տեղում մահացել է, 2 հոգի էլ մարմնական վնասվածքներ են ստացել: Մեր թղթակիցը հայտնում է, որ մահացած քաղաքացուն փրկարարները դուրս են բերել մեծ դժվարությամբ` հատուկ տեխնիկայի օգնությամբ և մեքենան մասնատելով:

Մեր տեղեկություններով, մեքենայում գտնվել են սահմանապահ զորքերի զինծառայողներ, ինչի մասին վկայում է մեքենայում գտնված ծառայողական համազգեստը:

Լուսանկարները` ArmLur.am-ի

Էդվարդ Արզումանյան

Լոռի




Լրահոս