«Արթիկ» ՔԿՀ-ի դատապարտյալին դանակահարել են ու ծեծի ենթարկել. վիճակը ծանր է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հարուցվել է քրեական գործ՝ քաղաքացուն ծանր մարմնական վնաս պատճառելու դեպքի առթիվ
ՀՀ քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչությունում ձեռնարկվում են անհրաժեշտ քննչական գործողություններ՝ պարզելու քաղաքացուն ծանր մարմնական վնաս պատճառելու հանգամանքները:
2017 թվականի հուլիսի 20-ին՝ ժամը 03:50-ին, «Գյումրի բժշկական կենտրոն» ՓԲ ընկերությունից հաղորդում է ստացվել առ այն, որ բազմաթիվ կտրած-ծակած վնասվածքներով, ծայրահեղ ծանր վիճակում բուժօգնության է տեղափոխվել 35-ից 45 տարեկան մի տղամարդ:

Ձեռնարկված անհետաձգելի գործողությունների արդյունքում պարզվել է, որ տղամարդը, ով հանդիսանում է «Արթիկ» ՔԿՀ-ի բաց ուղղիչ հիմնարկի դատապարտյալ, կյանքի համար վտանգավոր մարմնական վնասվածքներն ստացել է Գյումրի քաղաքի Խրիմյան Հայրիկ փողոցում մի քանի անձանց հետ տեղի ունեցած վիճաբանության ժամանակ:
Դեպքի առթիվ ՀՀ ՔԿ Շիրակի մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 2-րդ մասի 6-րդ կետի հատկանիշներով:

Ձեռնարկվում են անհրաժեշտ քննչական և դատավարական այլ գործողություններ՝ դեպքի հանգամանքները, միջադեպին մասնակցություն ունեցած անձանց շրջանակը և ինքնությունը պարզելու ուղղությամբ:

ՀՀ քննչական կոմիտե




Լրահոս