ԱԺ-ն կունենա բարեկամական ևս մեկ խումբ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Այսուհետ ՀՀ Ազգային ժողովում կգործի ոչ թե 58 բարեկամական խումբ, ինչպես հինգերորդ գումարման խորհրդարանի ընթացքում էր, այլ ` 59: Գործող բարեկամական խմբերին ավելացել է ևս մեկը` Հայաստան-Հորդանան բարեկամական խումբը, որը ղեկավարելու է ՀՀԿ-ական Արման Սաղաթելյանը: Ընդգծենք, որ 59 բարեկամական խմբերից 10-ի ղեկավարները ընդդիմության` «Ելք» և «Ծառուկյան» դաշինքների ներկայացուցիչներին, մյուս խմբերի ղեկավարումը վստահված է ՀՀԿ-ին և ՀՅԴ-ին:

Հավելենք, որ 10 խմբերի ղեկավարները կլինեն Արամ Սարգսյանը, Վարդան Բոստանջյանը, Նաիրա Զոհրաբյանը, Միքայել Մելքումյանը (2 խումբ), Վարդևան Գրիգորյանը, Վահե Էնֆիաջյանը (2 խումբ), Էդմոն Մարուքյանն ու Արարատ Միրզոյանը:




Լրահոս