Ինչո՞ւ է Միհրան Պողոսյանը թաքցնում իր կենսագրության կարևոր հատվածը. «Ժողովուրդ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» թերթը գրում է. «ԱԺ ՀՀԿ պատգամավոր Միհրան Պողոսյանը, ով մշտապես պարծենում է, որ երիտասարդ տարիքում հիմնադրել է «Քեթրին Գրուպ» ընկերությունը, խորհրդարանի պաշտոնական կայքում տեղադրված իր կենսագրականում այդ մասին ոչինչ չի հիշատակել:

«Ժողովուրդ»-ը նկատեց, որ ԱԺ պաշտոնական կայքում նրա կենսագրականում ծննդյան մասին տեղեկությունից միանգամից անցում է կատարվում 1998-2000 թվականներին, եւ նշված է, որ այդ տարիներին նա ծառայել է ՀՀ ԱԱԾ հատուկ մարտական ստորաբաժանումում: Մինչդեռ Պողոսյանը ժամանակին հայտարարել էր, թե ինքը 1997 թվականին՝ 21 տարեկան հասակում, հիմնադրել է այդ ընկերությունը: Լրագրողների հետ գրեթե յուրաքանչյուր հարցազրույցում նա չի զլանում եւ հիշեցնում է, որ այդ ընկերության հիմնադիրն է, սակայն, չգիտես ինչու, ԱԺ կենսագրականում որոշել է այդ փաստը թաքցնել»:

Ավելի մանրամասն` թերթի այսօրվա համարում:




Լրահոս