ԲԱՑԱՌԻԿ ՏԵՍԱՆՅՈՒԹ. «Բանակում» սերիալից հայտնի Սարգիս Վարդանյանը թողնում է դերասանի կարիերան. ինչով է նա զբաղվելու թուրք մրցակցին տապալելուց հետո

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երեկվանից մամուլը հեղեված է լուրերով, թե «Բանակում» սերիալի դերակատարներից Արտյոմը՝ Սարգիս Վարդանյանը, հաղթել է հուլիսի 19-ին Թուրքիայի Անթալիա քաղաքում կայացած խառը մենամարտերի «ACB 64 Young Eagles19» աշխարհի առաջնությունում ազգությամբ թուրք Քերիմ Քելեշին:

 ArmLur.am-ը զրուցել է Հայաստանի պրոֆեսիոնալ արմֆայթինգի ֆեդերացիայի նախագահ Հայկ Ղուկասյանի հետ, ով հայտնեց, որ Սարգիսը երկար տարիներ է, ինչ զբաղվում է պրոֆեսիոնալ սպրոտով:

«Մոտ 3 տարի առաջ է եկել «Արմֆայթինգ» ֆեդերացիա, ապա մի քանի օր մարզվելուց հետո թողեց և գնաց Ռուսաստանի Դաշնություն: Սակայն այնտեղ տեսնելով մարզիչների անտարբերությունը` այս տարվա հուլիսին վերադարձավ Հայաստան:

Նա ցանկություն հայտնեց մասնակցելու մեր մրցաշարերին, եւ իմ կողմից եղավ առաջարկ 70 կգ քաշայինների կարգում մրցելու, բայց նա կշռվում էր 80 կգ. մեկ ամսվա ընթացքում գցեցինք 15 կգ քաշային կարգ եւ մասնակցեցինք մենամարտին»,-պատմեց նա:

Հայկ Ղուկասյանի խոսքով՝ սերիալում նկարահանվելու ժամանակ Սարգիսը կշռվել է 100 կգ, իսկ  այժմ 70 կգ է, դա է պատճառը, որ շատերի մոտ թյուրիմացություն է առաջացել:

«Սարգիսն այսուհետ զբաղվելու է միայն սպորտով: Դերասանական կարիերան այլևս չի շարունակելու, թեպետ տարբեր ֆիլմերում նկարահանվելու շատ առաջարկներ են եղել»,- ընդգծեց նա:

Մեր զրուցակցի խոսքով՝ Սարգիսին առաջիկայում սպասվում է երեք մենամարտ:

Մանրամասները՝ ArmLur.am-ի տեսանյութում:

Լիդա Եղիազարյան




Լրահոս