ՀՀ բնապահպանության նախարարությունը մեկ շաբաթվա ընթացքում կատարված խախտումների դիմաց հաշվարկել է 0.57մլն. դրամի շրջակա միջավայրին հասցված վնաս

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Բնապահպանական պետական տեսչության կողմից 17.07.-21.07.2017թթ. ժամանակահատվածում իրականացված ստուգումների, շրջայցերի, ԲՊՏ վարույթին հանձնված գործերի քննության և հաշվետվությունների ընդունման գործընթացում հայտնաբերված խախտումների արդյունքում կայացվել է 2.0 մլն.դրամ ընդհանուր գումարի վարչական տուգանքի 27 որոշում և հաշվարկվել 3.57 մլն.դրամ ընդհանուր գումարի շրջակա միջավայրին հասցված վնաս:

Մասնավորապես`

Բուսական աշխարհի պահպանության ոլորտ

Կազմվել է վարչական տուգանքի 13 որոշում` 650 հազ. դրամի և հաշվարկվել է 3.01մլն դրամի րի շրջակա միջավայրին պատճառված վնաս, որից՝
Լոռու տարածքային բաժինը <<Հայանտառ>> ՊՈԱԿ-ի <<Ջիլիզայի անտառտնտեսություն>> մ/ճ–ի կողմից կազմված անտառխախտման արձանագրությունների հիման վրա /ապօրինի հատվել է 6 ծառ/ կայացրել է 100.0հազ.դրամ ընդհանուր գումարի վարչական տուգանքի 2 որոշում և հաշվարկել է 57.0հազ.դրամ ընդհանուր գումարի շրջակա միջավայրին հասցված վնաս:

<<Հայանտառ>> ՊՈԱԿ-ի <<Եղեգնուտի անտառտնտեսություն>> մ/ճ–ի կողմից կազմված անտառխախտման արձանագրությունների հիման վրա /ապօրինի հատվել է 3 ծառ/ կայացվել է 100.0հազ.դրամ ընդհանուր գումարի վարչական տուգանքի 2 որոշում և հաշվարկվել 78.0հազ.դրամ ընդհանուր գումարի շրջակա միջավայրին հասցված վնաս:

ՀՀ ոստիկանության ԼՄՎ Գուգարքի բաժնից ստացված որոշման հիման վրա /ապօրինի ծառահատվել է 1 ծառ/ կայացրել է 50.0հազ.դրամի վարչական տուգանքի 1 որոշում և հաշվարկել է 51.0հազ.դրամի շրջակա միջավայրին հասցված վնաս:
Տավուշի տարածքային բաժինը <<Դիլիջան ԱՊ>> ՊՈԱԿ-ի կողմից կազմված ապօրինի հատման /հատվել է 2 ծառ/ 2 դեպքի համար կայացվել է 100.0հազ.դրամ ընդհանուր գումարի վարչական տուգանքի 2 որոշում և հաշվարկվել է 533.83.հազ.դրամ ընդհանուր գումարի շրջակա միջավայրին հասցված վնաս: <<Իջևանի անտառտնտեսություն>> ՊՈԱԿ–ի կողմից կազմված ապօրինի ծառահատման /հատվել է 45 ծառ/ 6 դեպքի համար կայացվել է 300.0հազ.դրամ ընդհանուր գումարի վարչական տուգանքի 6 որոշում և հաշվարկել է 2286.0.հազ.դրամ ընդհանուր գումարի շրջակա միջավայրին հասցված վնաս:

Ապօրինի որսի իրականացման համար

Կազմվել է վարչական տուգանքի 1 որոշում 150.0հազ.դր. գումարով և հաշվարկվել է 12.0հազ.դրամի շրջակա միջավայրին հասցված վնաս, որից` Վայոց ձորի տարածքային բաժնի աշխատակիցների ստուգայցերի արդյունքում հայտնաբերվել է ապօրինի ձկնորսության մեկ դեպք: Կայացվել է 150.0հազ. դրամի վարչական տուգանքի 1 որոշում և հաշվարկվել է 12.0հազ.դրամի շրջակա միջավայրին հասցված վնաս /12 հատ գետի կողակ/:

Փայտանյութի ապօրինի տեղափոխում

Կազմվել է վարչական տուգանքի 7 որոշում` 700.0հազ.դրամ գումարով և հաշվարկվել է 520.8հազ.դրամի շրջակա միջավայրին հասցված վնաս,որից`

Տավուշի տարածքային բաժինը ՀՀ ոստիկանության բաժնից ստացված արձանագրությունների հիման վրա 6 իրավախախտի նկատմամբ կայացրել է 600.0հազ.դրամ ընդհանուր գումարի վարչական տուգանքի 6 որոշում և հաշվարկել է 502.8հազ.դրամ ընդհանուր գումարի շրջակա միջավայրին հասցված վնաս:

Գեղարքունիքի տարածքային բաժնի աշխատակիցների շրջայցերի արդյունքում հայտնաբերված վառելափայտի ապօրինի տեղափոխման 1 դեպքի համար կայացվել է 100.0հազ.դրամի 1 որոշում և հաշվարկվել է 18.0հազ.դրամի շրջակա միջավայրին հասցված վնաս:

Բնապահպանական և բնօգտագործման վճարների եռամսյակային հաշվետվությունները սահմանված ժամկետում չներկայացնելու համար
Կազմվել է վարչական տուգանքի 3 որոշում՝ 150.0հազ.դրամ գումարով, որից՝
Արագածոտնի տարածքային բաժնի կողմից 1 տնտեսվարողի նկատմամբ կայացվել է 50.0հազ.դրամի վարչական տուգանքի որոշում:

Կոտայքի տարածքային բաժնի կողմից 1 տնտեսվարողի նկատմամբ կայացվել է 50.0հազ.դրամի վարչական տուգանքի որոշում:

Շիրակի տարածքային բաժնի կողմից 1 տնտեսվարողի նկատմամբ կայացվել է 50.0հազ.դրամի գումարի վարչական տուգանքի 1 որոշում:

Մթնոլորտի պահպանության ոլորտ

Կազմվել է վարչական տուգանքի 1 որոշում` 50.0հազ.դրամ գումարով, որն է`
Շիրակի տարածքային բաժնի աշխատակիցների շրջայցերի արդյունքում հայտնաբերված առանց անթափանց ծածկոցի խճի տեղափոխման 1 դեպքի համար մեկ ֆիզիկական անձի նկատմամբ կայացվել է 50.0հազ.դրամի վարչական տուգանքի որոշում:

Ջրերի պահպանության ոլորտ

Կազմվել է վարչական տուգանքի 1 որոշում` 200.0հազ.դրամ գումարով,որից`
Սյունիքի տարածքային բաժինը մեկ տնտեսվարողի նկատմամբ կայացրել է 200.0հազ.դրամի վարչական տուգանքի 1 որոշում:

Հողերի պահպանության ոլորտ

Կազմվել է վարչական տուգանքի 1 որոշում` 100.0հազ.դրամ գումարով և հաշվարկվել է 32.8հազ.դրամ շրջակա միջավայրին հասցված վնաս,որն է`
Հողերի, թափոնների, վտանգավոր նյութերի վերահսկողության և ընդերքի բնապահպանական վերահսկության բաժինը կայացրել է 100.0հազ.դրամի վարչական տուգանքի 1 որոշում և հաշվարկել է 32.8հազ.դրամի շրջակա միջավայրին հասցրած վնաս:

Ընդհանուր առմամբ ԲՊՏ կիրառված պատժամիջոցներից նշված ժամանակահատվածում ՀՀ պետական բյուջե է մուտքագրվել 0.57մլն.դրամի:




Լրահոս