Գողությունը կատարվել է «Շահումյան» թռչնաֆաբրիկայից. մանրամասներ թռչնաբույծների միության նախագահի մասնակցությամբ գողության դեպքից

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ArmLur.am-ին տեղեկություններ են հասել այն մասին, որ հուլիսի 16-ին գողություն կատարելու մեղադրանքով բերման է ենթարկվել ՀՀ թռչնաբույծների միության նախագահ Սերգեյ Ստեփանյանը: Մեր հավաստի աղբյուրները հայտնում են, որ Ստեփանյանը կասկածվում է պահեստներից մեկից կենցաղային իրեր գողանալու մեջ: Մեզ հայտնի դարձավ նաև, որ նրան ստորագրությամբ ազատ են արձակել:

ArmLur.am-ին առայժմ չհաջողվեց կապ հաստատել Ստեփանյանի հետ: Նրա բոլոր հեռախոսահամարներն անհասանելի են: Իսկ ՀՀ քննչական կոմիտեից, ի պատասխան մեր հարցադրման, հայտնեցին. «ՀՀ ՔԿ Աջափնյակ և Դավիթաշեն վարչական շրջանների քննչական բաժնում քննվող քրեական գործով երեք ձերբակալվել էին երեք անձ` երկուսը գողություն կատարելու, մեկը` գողության դրդչության կասկածանքով: Սակայն դատախազությունն ազատել է արգելանքից, և երեքի նկատմամբ էլ խափանման միջոց է ընտրվել ստորագրությամբ չհեռանալը»:

Ինչեւէ կատարված դեպքից մեզ մանրամասներ են հայտնի դարձել, մասնավորապես, թե որտեղից է կատարվել գողությունը: Մեզ հասած տեղեկություններով` գողությունը կատարվել է Շահումյանի թռչնաֆաբրիկայից, որը սնակն է ճանաչվել: Ինչեւէ ընկերության տնօրենը տեսել է, որ մի շարք իրեր են ընկերությունից անհետացել եւ ըստ էության դիմել է իրավապահներին: Իսկ ինչ իրեր են անհետացել, մասնավորապես, մեզ հայտնի դարձավ, որ Շահումյանի թռչնաֆաբրիկայից գողացել են թանկարժեք սառնարաններ, լոգարաններ, արտադրական տեխնիկաներ եւ այլ իրեր: Իսկ ահա ավելի ուշ, մեզ հասած լուրերի համաձայն,  այդ իրեր հայտնաբերվել են ՀՀ թռչնաբույծների միության նախագահ Սերգեյ Ստեփանյանին պատկանող տարածքներից մեկում:




Լրահոս