ԱՄՆ-ում մահացել է դերասան Ջոն Հերդը, ով «Տանը մենակ» ֆիլմում Քևինի հոր դերակատարն էր: Հերդի դին հայտնաբերել են Քալիֆորնիայի հյուրանոցներից մեկի սպասուհիները: Այս մասին հայտնում է TMZ պարբերականը` հղում անելով դերասանի հարազատներին:
Աղբյուրի փոխանցմամբ` հուլիսի 19-ին դերասանը թեթև վիրահատություն է տարել որովայնի հատվածում և հյուրանոցում էր գտնվում կազդուրվելու նպատակով: Այս պահին մահվան պատճառը հայտնի չէ: Ջոն Հերդը 72 տարեկան էր:
Նա խաղացել է նաև այլ ֆիլմերում, ինչպես օրինակ` «Գլադիատոր», «Կլան Սոպրանոն», «Մեծը» և այլն: