ՖՈՏՈ. ՎԻԴԵՈ. «7 ամսվա հղի էր, բայց էսօր ենք իմացել». մանրամասներ Լոռիում տեղի ունեցած ահասարսուռ դեպքից

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Լոռու մարզի Սարամեջ գյուղի իրենց զուգարանում վիժած կնոջ հղիության մասին հարևաններն իմացել են միայն երեկ, երբ ոստիկաններն այցելել են գյուղ: ArmLur.am-ի Լոռու թղթակցի հետ զրույցում հարևանները պատմել են, որ 24-ամյա աղջիկը մոր և եղբայրների հետ բնակվել է Ռուսաստանում և ամիսներ առաջ էր եղբոր հետ վերադարձել գյուղ:

Մի քանի ամիս ապրել է Ալավերդիում, վերջին ամսում՝ գյուղում: Աղջկա հղիության մասին հարևանները իմացել են այսօր, երբ կնոջը տեղափոխել են Ալավերդու բժշկական կենտրոն, այնուհետև դեպքի վայր են ժամանել իրավապահները:

24-ամյա աղջիկը ամուսնացած չի եղել: Ապրել է եղբոր հետ, ով գյուղի հովիվն է: Հարևանների պատմելով՝ աղջիկը դաստիարակված, համեստ անձնավորություն է եղել. «Առավոտ 6-ի կողմերը վատացավ, հորեղբոր տղան եկավ տարավ տարավ հիվանդանոց, հետո արդեն օրենքի մարդիկ եկան»,- պատմել են հարևանները:

Դեպքի վայր ժամանած իրավապահները տան հետնամասում գտնվող զուգարանից դուրս են բերել իգական սեռի պտուղն ու տեղափոխել դիահերձարան: Կատարվածի առթիվ Թումանյանի քննչական բաժնում նյութեր են նախապատրաստվում:

Ալավերդու բժշկական կենտրոնի մանկաբարձա-գինեկոլոգիական բաժանմունքի վարիչ Լյուդա Մկրտումյանը մեզ հետ զրույցում հայտնեց, որ կնոջ հղիությունը գրանցված չի եղել և, հետևաբար, չի էլ վերահսկվել: Բժշկուհին պատմեց նաև, որ երիտասարդ կինը հղիությունը թաքցրած է եղել անգամ հարազատ եղբորից:

Էդվարդ Արզումանյան
Լոռի




Լրահոս