19-ամյա զինծառայողը զորամասն ինքնակամ լքել է և ինքնասպան եղել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ ՊՆ-ն այսօր տեղեկացրել է ժամկետային զինծառայողի մահվան մասին:

«Ցավով տեղեկացնում ենք, որ հուլիսի 23-ին` ժամը 06.30-ի սահմաններում, ՀՀ ՊՆ N զորամասի մերձակա տարածքում հայտնաբերվել է զորամասն ինքնակամ լքած ժամկետային զինծառայող, կրտսեր սերժանտ Վարդան Արտավազդի Մելքոնյանի դին՝ կախված վիճակում (ծնված 1998թ., Վանաձորի ԶԿ): Դեպքի հանգամանքները պարզելու համար կատարվում է քննություն»:

ՀՀ քննչական կոմիտեից հայտնում են, որ դեպքի առթիվ ԶՔԳՎ չորրորդ կայազորային քննչական բաժնի վարույթում հարուցվել է քրեական գործ` ՀՀ քրեական օրենսգրքի 110-րդ հոդվածով:




Լրահոս