ԼՈՒՐ ԿԱԴՐ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Լուսանկարն արվել է Լոռու մարզում

Լոռու մարզ մտնող ճանապարհների բոլոր մուտքերին ինչ-որ մեկի կողմից ամեն անգամ թարմացվում է մեծ տառերով գրված «Դբա լավը, ապո՛», գրությունը, որը Լոռվա բարբառով նշանակում է «Դեպի լավը»: Լոռեցիները չգիտեն` ով է այս պոզիտիվ գրության հեղինակը: Գրությունները մաքրելուց հետո նորից են հայտնվել: Տարեց վարորդներն ասում են, որ գրությունը 10 եւ ավել տարվա պատմություն ունի: Ամեն անգամ, երբ ներկով փակում են գրաֆիտին, հեղինակը շատ արագ կրկին գրում է այն:

 

 

 
ՀԱՐՑ. Բարեկամուհուս աղջիկն ունի հաշմանդամության կարգ: Պատրաստվում է դիմել բուհ: Նրանք ուզում են տեղեկանալ, թե ի՞նչ արտոնություններից կարող են օգտվել նման կարգավիճակ ունեցող դիմորդները:

Նարինե Հովհաննիսյան (48 տարեկան, տնային տնտեսուհի)

ՊԱՏԱՍԽԱՆ. (Սկիզբը` նախորդ համարում) Պետական բարձրագույն եւ միջին մասնագիտական ուսումնական հաստատությունների անվճար համակարգում սովորող հաշմանդամ երեխայի կարգավիճակ ունեցող անձինք տեղափոխվում են տվյալ ուսումնական հաստատության վճարովի համակարգ, եթե 18 տարին լրանալուց հետո չեն ճանաչվել հաշմանդամ: Վճարովի համակարգ են տեղափոխվում նաեւ 1-ին եւ 2-րդ խմբի հաշմանդամի կարգավիճակ ունեցող անձինք, եթե ուսումնառության ընթացքում կատարված բժշկասոցիալական վերափորձաքննության արդյունքներով չեն ճանաչվել հաշմանդամ: Պետական բարձրագույն եւ միջին մասնագիտական ուսումնական հաստատությունների վճարովի համակարգում սովորող անձինք ուսումնառության ընթացքում հաշմանդամ երեխայի կամ 1-ին եւ 2-րդ խմբի հաշմանդամի կարգավիճակ ստանալու դեպքում տեղափոխվում են տվյալ ուսումնական հաստատության անվճար համակարգ:
Նրանց թվից ցերեկային ուսուցման հաշմանդամներին հերթական քննությունները եւ ստուգարքները դրական գնահատականներով հանձնելու դեպքում վճարվում է կրթաթոշակ` անկախ ստացվող նպաստից կամ թոշակից:

Հատուկ կարիքներով մարդկանց աջակցության ՀԿ

«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Պետական բարձրագույն կամ միջնակարգ-մասնագիտական ուսումնական հաստատություններ ընդունված 1-ին եւ 2-րդ խմբի հաշմանդամների եւ հաշմանդամ երեխայի կարգավիճակ ունեցող անձանց ուսուցման ծախսերը կատարվում են պետական բյուջեի միջոցների հաշվին:

 

 

 
ՀԱՐՑ. Խնդրում եմ ասեք` քաղծառայության կադրերի կարճաժամկետ ռեզերվում գրանցված անձն իրավունք ունի՞ ստանալու աշխատանքային գրքույկը այլ վճարովի աշխատանքի անցնելու դեպքում: Եթե այո, ապա խնդրում եմ ասեք` ի՞նչ կարգով:

Նելլի Մկրտչյան (35 տարեկան, տնտեսագետ)

ՊԱՏԱՍԽԱՆ. Ն. Մկրտչյանի հարցին ի պատասխան` տեղեկացնում ենք, որ քաղաքացիական ծառայութան կադրերի կարճաժամկետ ռեզերվում գրանցված անձը պետք է խորհուրդ ներկայացնի գրավոր դիմում` իրեն կադրերի կարճաժամկետ ռեզերվից հանելու վերաբերյալ: Խորհուրդը հինգ աշխատանքային օրվա ընթացքում կայացնում է որոշում` քաղծառայության կադրերի կարճաժամկետ ռեզերվից հանելու մասին, որից հետո աշխատանքային գրքույկը տրվում է քաղաքացուն:

Հայաստանի Հանրապետության քաղաքացիական ծառայության խորհուրդ

«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Տեղեկացնենք, որ քաղծառայության կադրերի ռեզերվում գրանցված անձի համար դիմումներ ներկայացնելու համար սահմանափակումներ նախատեսված չեն. քաղաքացին իրավունք ունի դիմելու քաղծառայության այն ժամանակավոր թափուր պաշտոնների համար, որոնց պահանջները նա բավարարում է:




Լրահոս