25.07.2017

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԱՍՈՒԼԻՍՆԵՐ`

Հուլիսի 25-ին, ժամը 19։00-ին Արամ Խաչատրյան համերգասրահում կկայանա Վրաստանի պետական ակադեմիական «Ռուսթավի» ժողովրդական երգի և պարի անսամբլի համերգը: Այն նվիրված է Վրաստանի և Հայաստանի Հանրապետության միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 25-ամյակին։

***

Հուլիսի 25-ին, ժամը 12:00-ին  «Հայք» կենտրոնը  հրավիրում  է ասուլիսի:  Թեման՝ « Անօթևան անձինք կշարունակեն գիշերել բաց երկնքի տակ, քանի դեռ օրենքն ունի սահմանափակումներ»: Մեր հյուրերն են՝ «Հանս Քրիստիան Կոֆոեդ» հիմադրամի տնօրեն Շավարշ Խաչատրյանը, բնապահպան Կարինե Դանիելյանը, Թեքեյան հիմնադրամի տնօրեն ԱրմենԾուլիկյանը (վերջինս փաստերով կներկայացնի այն անելանելի իրավիճակը, որում հայտնվել են):

***

Հուլիսի 25-ին ժամը 11:00 Փաստարկ մամուլի ակումբի հյուրն է ԱԺ պատգամավոր Հայկ Բաբուխանյանը: ԹԵՄԱ՝ Ղարաբաղյան կարգավորման գործընթացում պահպանվող տևական դադարի և դրա հաղթակարման հնարավոր ուղիների մասին:

Ժամը 12:00՝ Սոցիոմետր անկախ սոցիոլոգիական կենտրոնի տնօրեն Ահարոն Ադիբեկյանը: ԹԵՄԱ՝ սոցիալ-տնեսական իրողությունների և հանրային սպասումների շուրջ:

***

Հուլիսի 25-ին  ժամը 12.00-ին «Նոյյան Տապան» լրատվական գործակալության մամուլի սրահում (Իսահակյան 28. 3-րդ հարկ)  տեղի կունենա ասուլիս։

Թեման՝ «Հայաստանում ազգօգուտ գործ կատարող սփյուռքահայ գործարարը ստիպված է գործի հաշվին զբաղվել իր դեմ արհեստական խոչընդոտների հաղթահարմամբ»։

Բանախոսը`

1985 թվականից Հայաստանում հաստատված սփյուռքահայ գործարար, մասնագիտությամբ ռեժիսոր Հովհաննես Ստեփանյանը:




Լրահոս