Աղվան Հովսեփյանը մասնակցել է Վարդենիսի քննչական բաժնի նոր վարչական շենքի բացման արարողությանը

Աղվան Հովսեփյանը մասնակցել է Վարդենիսի քննչական բաժնի նոր վարչական շենքի բացման արարողությանը

ՀՀ ՔԿ նախագահ Աղվան Հովսեփյանը Վարդենիսում մասնակցել է ՀՀ քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային քննչական վարչության Վարդենիսի քննչական բաժնի նոր վարչական շենքի բացման արարողությանը։ Շենքի բացմանը ներկա է գտնվել նաև Գեղարքունիքի մարզպետ Կարեն Բոթոյանը: ՀՀ ՔԿ նախագահը շրջել է շենքում, ծանոթացել նոր աշխատանքային պայմաններին։

Վարդենիսի քննչական բաժնի շենքային պայմանները բարելավելու համար անհատույց օգտագործման իրավունքով ՀՀ ՔԿ դեպարտամենտին հատկացվել է 211.7 քմ շենքային և 0.18 հա հողամասային տարածք (Վարդենիս քաղաքի նախկին մանրէաբանական լաբորատորիայի շենքը): Այն ամբողջությամբ վերանորոգվել է, որի համար նախատեսվել և ծախսվել է 18.372.513 դրամ։

Քննչական բաժինը կահավորվել է, ապահովվել ժամանակակից տեխնիկայով, ինտերնետ կապով և համակարգչային ներքին ցանցով: Տարածքն ունի 10 աշխատասենյակ, այդ թվում՝ անչափահասների հարցաքննության համար նախատեսված սենյակ՝ համապատասխան կահավորմամբ:

Աշխատանքային պարտականությունները բարեխղճորեն կատարելու համար ՀՀ քննչական կոմիտեի նախագահի հրամանով ՀՀ ՔԿ Գեղարքունիքի մարզային քննչական վարչության Վարդենիսի քննչական բաժնի պետ Գեղամ Մարգարյանը պարգևատրվել է «Անբասիր ծառայության համար» 4-րդ աստիճանի մեդալով, երկու քննիչ դրամական խրախուսմամբ՝ մեկ ամսվա աշխատավարձի չափով։