Արտակարգ իրավիճակ Շենգավիթում. դեպքի վայր են ժամանել ԱԻՆ ՓԾ տնօրենը և Շենգավիթ համայնքի ղեկավարը. shamshyan.com

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

shamshyan.com-ը գրում է. «Այսօր՝ հուլիսի 24-ին, Արտակարգ իրավիճակ էր ստեղծվել Երևանում: Ժամը 19:00-ի սահմաններում ՀՀ Արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Արշակունյաց պողոտայում՝ Շենգավիթի դատարանի մոտակայքում, 20 մ բարձրություն ունեցող կաթսայատան խողովակը քամու հետևանքով տեղաշարժվել է, առկա է ընկնելու վտանգ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն դեպքի վայր են մեկնել հրշեջ-փրկարարական ջոկատի 1 մարտական հաշվարկ և Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խումբը՝ Փրկարար ծառայության կապիտան Արթուր Ճաղարյանի գլխավորությամբ»:

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում:




Լրահոս