«Նուբարաշեն» ՔԿՀ-ում կեղտաջրերը հոսում են նկուղ, հսկիչները ժամերով գտնվում են գարշահոտ սենյակներում. «Ելք»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկը միջանցքներից սկսած՝ նկուղային հարկերում պատժախցերից վերջացրած վտանգավոր է մարդկանց առողջության եւ կյանքի համար: Այս մասին հայտարարել է ԱԺ «Ելք» խմբակցության պատգամավոր Լենա Նազարյանը, ով օրերս «Ելք» խմբակցության պատգամավոր Գեւորգ Գորգիսյանի հետ այցելել էր «Նուբարաշեն» ՔԿՀ եւ հանդիպել Գեւորգ Սաֆարյանին:

«Այդ հիմնարկում կոյուղի գոյություն չունի: Կեղտաջրերը հոսում են հիմնարկի նկուղ ու հավաքվում շենքի տակ: Բոլորը խոսում են միայն բանտախցերում պահվող դատապարտյալների կյանքի ու առողջության անվտանգության մասին, բայց ոչ պակաս կարեւոր է նաեւ այդ հիմնարկում ծառայություն իրականցնող անձնակազմի առողջությունը եւ աշխատանքային պայամանների հարցը: Տեսա թե ինչպես են հսկիչները ժամերով գտնվում չօդափոխվող, գարշահոտ սենյակներում, միջանցքներում ու իրականացնում ծառայություն: Այդ հիմնարկը նաեւ նրանց համար է պատժախուց»,- գրել է նա սոցցանցի իր էջում:




Լրահոս